Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել բանկերի ֆինանսական ցուցանիշների վերլուծություն և վերլուծության արդյունքներից բխող վերահսկողական միջոցառումներ
  • Գնահատել բանկերի գործառույթներին առնչվող ռիսկերը
  • Մասնակցել բանկերում իրականացվող ստուգումներին և ուսումնասիրություններին
  • Իրականացնել վերահսկողության ներքո գտնվող բանկերի հետ ընթացիկ հաղորդակցումներ, քննարկումներ
  • Իրականացնել այլ հանձնարարականներ կապված բանկերի պրուդենցիալ վերահսկողությանը առնչվող առանձին հարցերի, ուսումնասիրությունների, վերլուծությունների և ստուգումների հետ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձառություն ֆինանսական ոլորտում
  • Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
  • Բանկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական օրենսդրության իմացություն
  • Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
  • Միջազգային պրակտիկայում կիրառվող բանկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
  • Բանկային գործի, ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն

Ինչպես նաև

  • Հաղորդակցման հմտություն
  • Ժամանակի կառավարում
  • Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
  • Օրինապահություն և հուսալիություն
  • Թիմում աշխատելու հմտություն

 

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին