Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների ստուգումներն ու ուսումնասիրությունները,
  • Իրականացնել տարբեր տեխնոլոգիական լուծումներով վճարային գործիքների վերաբերյալ ուսումնասիրություններ և վերլուծություններ, բացահայտել առկա ռիսկերը և ձեռնարկել դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումներ,
  • Գնահատել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների գործառույթներում գործառնական ռիսկի մակարդակը,
  • Մասնակցել վճարահաշվարկային համակարգի մասնակիցների վերահսկողական միջոցառումների, ներքին իրավական ակտերի և գործիքների մշակման ու կատարելագործման աշխատանքներին՝ պարբերաբար հետևելով վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և միջազգային այլ զարգացումներին,
  • Մասնակցել նորարարական լուծումներով (ֆինտեխ) ֆինանսական ծառայությունների (պրոդուկտների) ներդրման թույլտվության տրամադրման գործընթացին:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • Վճարահաշվարկային համակարգի վերաբերյալ օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
  • ՀՀ բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն
  • Վճարահաշվարկային գործունեության հետ առնչվող հարկային և քաղաքացիական օրենսդրության իմացություն
  • Ներքին հսկողության համակարգերի վերաբերյալ միջազգային պրակտիկայում կիրառվող ստանդարտների իմացություն
  • Միջազգային պրակտիկայում կիրառվող վճարահաշվարկային ոլորտին առնչվող օրենսդրության իմացություն
  • Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ
  • Հաշվապահական հաշվառման վերաբերյալ խորացված գիտելիքներ
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն
  • Ժամանակի կառավարում
  • Արագ կողմնորոշում և բազմակի առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Նախաձեռնողականություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն և նպատակին հասնելու ուղղվածություն
  • Օրինապահություն և հուսալիություն
  • Թիմում աշխատելու հմտություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

Ներքին 51-19

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին