Աշխատանքային պարտականություններ
-
Նպաստել ֆինանսական համակարգի կայունության ամրապնդմանը՝ մշակելով բանկերի վերակառուցման ծրագրեր (resolution plans) և ապահովելով դրանց սահուն իրականացումը սթրեսային իրավիճակներում,
-
Մշակել ապագային միտված բանկերի վերակառուցման նախընտրելի ռազմավարություններ՝ ճգնաժամային իրավիճակներին ֆինանսական համակարգի պատրաստվածությանը նպաստելու համար,
-
Համագործակցել վերահսկողական թիմերի հետ՝ բանկերում արդյունավետ վերականգնման և վերակառուցման հնարավորությունների մշակման համար,
-
Մասնակցել բանկերի վերակառուցման և կայունացման գործընթացներին,
-
Վերլուծել վերակառուցման և լուծարման գործընթացում գտնվող բանկերի ֆինանսական և գործառնական ռիսկերը՝ նպաստելով բանկերում ռիսկերի զսպման մեխանիզմների մշակմանը,
-
Իրականացնել վերահսկողություն՝ վերակառուցման ռեժիմում գտնվող ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ,
-
Մասնակցել բանկերի վերակառուցման և ֆինանսական համակարգի կայունությանը վերաբերող օրենքների և կանոնակարգերի մշակման և կատարելագործման աշխատանքներին,
-
Համագործակցել Բանկերի վերակառուցման ոլորտի միջազգային փորձագետների հետ՝ նպաստելով ֆինանսական ոլորտի համաշխարհային չափանիշներին համապատասխանեցմանը,
-
Աջակցել որոշումների կայացման գործընթացներին՝ պատրաստելով վերլուծական զեկույցներ, ներկայացումներ և առաջարկություններ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական,ֆինանսական կամ հաշվապահական կրթություն
-
1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
-
Ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության վերաբերյալ գիտելիք
-
Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ օրենսդրական (հատկապես վերակառուցման և անվճարունակության մասով), նորմատիվային դաշտի իմացություն
-
Հաշվապահության, տվյալների վերլուծության վերաբերյալ գիտելիքներ
-
MS Excel-ի գերազանց տիրապետում
-
Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
-
Հաղորդակցման հմտություն
-
Վերլուծելու ունակություն
-
Համագործակցելու ունակություն
-
Բանակցելու ունակություն
-
Ճկունություն
-
Պրոբլեմներ լուծելու ունակություն
-
Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
-
Առողջ դատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն
Դիմել աշխատատեղին