Աշխատանքային պարտականություններ
- Մշակել ծրագրային համակարգերը տեխնիկական առաջադրանքի, ֆունկցիոնալ նկարագրի հիման վրա, Մասնակցել մշակվող ծրագրային համակարգի տեխնիկական առաջադրանքի, ֆունկցիոնալ նկարագրի մշակման աշխատանքներին, հստակեցնել և պարզաբանել աշխատանքային խնդիրները
- Ուսումնասիրել և ներդնել նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրային համակարգերի նախագծման միջավայրեր
- Մասնակցել շահագործվող համակարգերի ուղեկցման և շարունակական բարելավման/զարգացման աշխատանքներին
- Կազմել հաշվետվություններն կատարված աշխատանքների վերաբերյալ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տեխնոլոգիաների, ավտոմատացված համակարգերի կամ հարակից ոլորտներում
- Նվազագույնը 2 տարվա փորձառություն ծրագրային համակարգերի մշակման (full-stack) ոլորտում
- C# ծրագրավորման լեզվի գերազանց իմացություն
- .Net / .NET Core /. NET Framework գրադարանների իմացություն
- ADO.NET, Entity Framework Core գրադարանների իմացություն
- Վեբ-ծառայությունների, RESTful Web ծառայությունների մշակման փորձ
- Տվյալների շտեմարանների նախագծման և ծրագրավորման փորձ
- SQL հարցումների նախագծման (MS SQL Server, Oracle և այլ տվյալների կառավարման համակարգերի համար) փորձառություն
- Ժամանակակից Front-End գրադարանների և փաթեթներ իմացություն (HTML5, CSS3 (SCSS, Tailwind), JavaScript, React.js, Vue.js, Angular)
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (մասնագիտական գրականություն ընթերցելու նպատակով)
- Հայերենի ազատ տիրապետում
Ինչպես նաև
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Հաղորդակցման հմտություն
- Նախաձեռնողականություն
- Մշտապես սովորելու ունակություն
- Ինքնուրույն աշխատելու ունակություն
- Նվազագույն հսկողությամբ որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն