Աշխատանքային պարտականություններ
  • Բացահայտել ՀՀ ԿԲ շուկայական գործառնություններից բխող ֆինանսական ռիսկերը և մշակել համապատասխան ռիսկային սահմանաչափեր

  • Իրականացնել առևտրային բանկերի առաջնային իրացվելիության նկատմամբ պահանջարկի միջնաժամկետ գնահատում

  • Գնահատել և հսկել ՀՀ ԿԲ ֆինանսական ակտիվների և պարտավորությունների շուկայական արժեքը

  • Իրականացնել ՀՀ փողի և պետական պարտատոմսերի շուկաների վերլուծություն, բացահայտել և գնահատել շուկայական ռիսկերը

  • Սահմանել և հրապարակել ՀՀ ԿԲ-ի հետ ռեպո գործառնությունների համար ընդունելի արժեթղթերի սկզբնական մարժան և շեմը

  • Վերլուծել ՀՀ պետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների վարքագիծը և գնահատել դրանից բխող ռիսկերը

  • Իրականացնել շուկայի զարգացումներով պայմանավորված նպատակային վերլուծություններ և կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն՝ ակտուարական գիտությունների, ֆինանսական մաթեմատիկայի, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում

  • Ֆինանսական վերլուծության և ռիսկերի կառավարման խորացված գիտելիքներ

  • Ֆինանսական մաթեմատիկայի, մոդելավորման, ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների իմացություն

  • Վիճակագրության և մակրոտնտեսագիտության լավ գիտելիքներ

  • ՀՀ կենտրոնական բանկին առնչվող օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի իմացություն

  • Bloomberg, MatLab, Python, R, EViews կամ Stata ծրագրերով աշխատելու հմտություններ

  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն

Որպես առավելություն կդիտվի՝

  • CFA (Chartered Financial Analyst), FRM (Financial Risk Manager) կամ PRM (Professional Risk Manager) մասնագիտական որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն

Ինչպես նաև․

  • Վերլուծական մտածողություն

  • Հաղորդակցման արդյունավետ հմտություններ

  • Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն

  • Նախաձեռնողականություն

  • Ռազմավարական մտածելակերպ

  • Խնդիրների արդյունավետ լուծման կարողություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին