Աշխատանքային պարտականություններ
  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերի վերահսկողական աշխատանքներին:
  • Ուսումնասիրել և գնահատել ֆինանսական կազմակերպությունների կողմից նորագույն տեխնոլոգիաների (Cloud, AI և թվային այլ նորարարություններ) ներդրման, կիրառման և ինտեգրման հետ կապված գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերը:
  • Վերահսկողության շրջանակներում իրականացնել համակարգային գործառնական ռիսկերի գնահատում և ներկայացնել առաջարկներ հայտնաբերված խնդիրների արագ և արդյունավետ լուծման ուղղությամբ:
  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների բիզնես գործընթացների և ՏՏ ենթակառուցվածքների խոցելիությունների գնահատմանը, այդ թվում՝ սթրես-թեստավորման սցենարների կիրառմամբ:
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերի գնահատման համար միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մեթոդաբանությունների և ռիսկերի զսպման մեխանիզմների մշակման աշխատանքներ:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, ՏՏ կամ հարակից տեխնիկական ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ ՏՏ ոլորտում՝ մասնավորապես գործառնական ռիսկերի կառավարմանն, աուդիտին կամ տեղեկատվական անվտանգությանն առնչվող գործառույթների իրականացմամբ։
  • Ֆինանսական կազմակերպությունների բնույթի, նրանց կողմից մատուցվող ծառայությունների, բիզնես գործընթացների և կիրառվող տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ համապարփակ պատկերացում:
  • Խորը պատկերացումներ գործառնական ռիսկերի, ՏՏ և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ:
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության և կարգավորման դաշտի իմացություն:
  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն:

Ինչպես նաև

  • Բարդ խնդիրներ վերլուծելու, նախագծեր համակարգելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն:
  • Գերազանց հաղորդակցման, համագործակցության և բանակցություններ վարելու հմտություններ:
  • Նախաձեռնողականություն, իրավիճակին արագ հարմարվելու ճկունություն և որոշումներ կայացնելու վճռականություն:
  • Արդյունքին միտված աշխատելաոճ և շարունակական կատարելագործման ձգտում:

 

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

 

Դիմել աշխատատեղին