Աշխատանքային պարտականություններ
  • Լոկալ ցանցի ֆիզիկական (կոմուտատորներ, երթուղիչներ, հրապատեր, լարային համակարգեր), տրամաբանական (վիրտուալ ցանցեր) և Wi-Fi ցանցերի ենթակառուցվածքների ստեղծում, կարգաբերում և կառավարում:
  • Նոր տեխնոլոգիաների կիրառման նպատակով ցանցային սարքավորումների հետ կապված տարբեր փորձարկումների, նպատակահարմարության դեպքում ներդնման աշխատանքների իրականացում։
  • Ցանցային քաղաքականության, ընթացակարգերի և ստանդարտների մշակում և տարածում։
  • Ցանցային սարքավորումների և համակարգերի կլաստերների ստեղծում, պահուստային հնարավորությունների և աշխատանքի անընդհատությանն ուղղված աշխատանքների իրականացում։
  • Ցանցային սարքավորումների և կապուղիների մոնիտորինգի համակարգերի ստեղծում, ծագած խնդիրների պարզաբանում, ցանցի վերաբերյալ հաշվետվություններ ներկայացում:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն - տեխնիկական կրթություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում որից 3 տարին որպես համակարգչային ցանցերի ադմինիստրատոր
  • Ցանցային արձանագրությունների խորացված գիտելիքներ, ներառյալ TCP/IP, DNS, DHCP և VLAN-ներ
  • Ցանցային սարքավորումների հետ աշխատելու փորձ, ինչպիսիք են Cisco պաշտպանիչ համակարգհերը և երթուղիչները
  • Ցանցերում կիրառվող հիմնական անվտանգության մեխանիզմների իմացություն
  • Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ
  • Աշխատանքային միջավայրում ինքնուրույն և համատեղ աշխատելու ունակություն
  • Վելուծական մտածողություն
  • Նախաձեռնողականություն

Որպես առավելություն կդիտվի.

  • CCNA կամ ավելի խորացված գիտելիքներ պահանջող հավաստագրի առկայությունը
  • Ցանցերի նախագծման աշխատանքներին մասնակցությունը
  • Ցանցերի ներդրման իրական նախագծերին մասնակցությունը
  • Անգլերեն լեզվի իմացությունը


Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին