Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել ՀՀ արժեթղթերի և կրիպտոակտիվների շուկայի, ներդրումային ֆոնդերի և կուտակային կենսաթոշակային համակարգի զարգացումները, բացահայտել կարգավորման խնդիրները և մշակել դրանց լուծման առաջարկություններ։
- Մշակել օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև դրանց լրացումների և փոփոխությունների նախագծեր։
- Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև միջազգային ստանդարտներ մշակող կազմակերպությունների (IOSCO, IOPS, ICMA և այլն) սկզբունքներն ու մոտեցումները և ներկայացնել առաջարկություններ դրանց տեղայնացման և կիրառման վերաբերյալ։
- Մասնակցել Կապիտալի շուկայի զարգացման ծրագրով և ֆինանսական շուկաների զարգացման այլ նախաձեռնություններով նախատեսված աշխատանքների իրականացմանը։
- Տրամադրել մասնագիտական պարզաբանումներ արժեթղթերի և կրիպտոակտիվների շուկայի, ներդրումային ֆոնդերի և կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին և այլ շահագրգիռ կողմերին՝ գործունեության կարգավորման վերաբերյալ։
- Մասնակցել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձառություն ֆինանսական համակարգում
- Արժեթղթերի շուկայի, կրիպտոակտիվների շուկայի, ներդրումային ֆոնդերի և կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
- Ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների լավ իմացություն
- Վերլուծական մտածողություն, իրավական ակտերի մշակման և քաղաքականությունների ձևավորման հմտություններ
- Հայերենի և անգլերենի ազատ տիրապետում, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Ինչպես նաև.
- Վերլուծելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Հաղորդակցվելու կարողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Ինքնուրույն աշխատելու հմտություն
- Ճկունություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
51-19
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն