Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ՓԼ/ԱՖ և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության լրամշակման, կանոնակարգերի ու մեթոդական ձեռնարկների մշակման, համաձայնեցման, ներկայացման ու կիրառման աշխատանքներ
- Մասնակցել ՖԴԿ և ներպետական, օտարերկրյա ու միջազգային մարմինների և կազմակերպությունների միջև բաժնի գործառույթներին առնչվող քննարկումներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել համատեղ մշակվող ծրագրերի կատարումը, ինչպես նաև իրավապահ ու վերահսկող մարմինների հետ ՖԴԿ համագործակցությունը
- Իրականացնել իրավախորհրդատվական աշխատանքներ հաշվետվություն տրամադրող անձանց համար
- Օժանդակել կասկածելի գործարքների վերլուծության և ՖԴԿ այլ գործողությունների իրավական հիմնավորվածության ապահովմանը
- Մասնակցել հաշվետվություն տրամադրող անձանց, ԿԲ աշխատակիցների, պետական մարմինների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց համար կազմակերպվող ուսուցման աշխատանքներին
- Ապահովել ՖԴԿ տեղեկատվական համակարգերի արդիականացման և դրանց հասանելիության իրավական հիմնավորվածությունը
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական, իրավաբանական կամ տեխնիկական կրթություն
- 1 տարվա հետազոտական, մեթոդական ոլորտի փորձ միջազգային կազմակերպություններում, պետական կառավարման համակարգում կամ մասնավոր հատվածում
- ՖԱԹՖ հանձնարարականների վերաբերյալ գիտելիքներ
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության իմացություն
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ուղեցույցներով աշխատելու փորձառություն
- Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Քրեական և քրեադատավարական օրենսդրության իմացություն
- Անգլերենի և ռուսերենի իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Հաղորդակցվելու կարողություն
- Խորհրդատվական հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Վերլուծելու ունակություն
- Ֆիդուցիար պարտականության գիտակցում
- Թիմում աշխատելու հմտություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
- Գաղտնիք պարունակող տվյալների հետ աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն