Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել ապահովագրական ոլորտի վերահսկողության և կարգավորման բնագավառում միջազգային փորձը, միջազգային ստանդարտները (IAIS, Solvency 2) և ներկայացնել առաջարկություններ ՀՀ ապահովագրական համակարգի կարգավորման քաղաքականության մշակման նպատակով
- Ուսումնասիրել ՀՀ ապահովագրական համակարգի զարգացումները, բացահայտել կարգավորման ենթակա խնդիրները, ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ
- Իրականացնել ապահովագրական ոլորտի վերահսկողությանը և կարգավորմանը վերաբերող կանոնակարգերի, դրանց լրացումների և փոփոխությունների, ինչպես նաև այլ իրավական փաստաթղթերի նախագծերի մշակումներ
- Տրամադրել պարզաբանումներ ապահովագրական ընկերություններին և այլ շահագրգիռ կողմերին իրենց կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ` կապված ապահովագրական ընկերությունների գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի հետ
- Իրականացնում է ՀՀ կառավարությունից, պետական գերատեսչություններից ստացված փաստաթղթերի ուսումնասիրություն, կարծիքի ձևավորում և ներկայացում՝ հիմք ընդունելով ապահովագրության ոլորտում ԿԲ կարգավորման քաղաքականությունը
- Իրականացնել ԵԱՏՄ, ԱՊՀ, գործընկեր վերահսկող մարմինների, միջազգային ստանդարտ սահմանողների հետ համագործակցության շրջանակում ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, կարծիքի ներկայացում, հարցաշարերի լրացում հիմք ընդունելով ապահովագրության ոլորտում ԿԲ կարգավորման քաղաքականությունն ու կարգավորումները
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական, մաթեմատիկական կամ իրավաբանական կրթություն
- 3 տարվա աշխատանքային փորձառություն Ֆինանսական ոլորտում
- Ապահովագրական ոլորտը կարգավորող օրենսդրություն՝ այդ թվում ենթաօրենսդրական դաշտի իմացություն
- Ապահովագրական շուկայի մասնակիցներին բնորոշ ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ գիտելիքներ
- Անգլերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև
- Նախաձեռնողականություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Վերլուծելու ունակություն
Որպես առավելություն կդիտարկվի
- CII (Certificate in Insurance), ACCA (Association of Chartered Certified Accountants) որակավորումնեից որևէ մեկի առկայությւոնը
- Ոլորտը կարգավորող վերահսկողական միջազգային ստանդարտների իմացությունը (IAIS principles, Solvency 2)
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն