-
Ուսումնասիրել բանկային համակարգի կարգավորման և վերահսկողության միջազգային ստանդարտներն ու դրանց զարգացումները, ներկայացնել առաջարկություններ՝ ՀՀ բանկային համակարգի կարգավորման քաղաքականության կատարելագործման նպատակով
-
Գնահատել բանկային համակարգի ներկա վիճակը, բացահայտել հնարավոր ռիսկերը և գնահատել գործող կարգավորման քաղաքականության արդյունավետությունը
-
Մշակել նոր կամ կատարելագործել գործող կարգավորման քաղաքականությունները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան և բանկային համակարգի կայուն գործունեությունն ապահովելու նպատակով
-
Տրամադրել մասնագիտական պարզաբանումներ բանկերին և այլ շահագրգիռ կողմերին՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կիրառման վերաբերյալ
-
Ներկայացնել ՀՀ բանկային համակարգում կիրառվող կարգավորումները պետական և մասնավոր կառույցների, օտարերկրյա կարգավորող մարմինների և միջազգային կազմակերպությունների (BSCEE, IMF, WB և այլն) հետ համագործակցության շրջանակներում
-
Ուսումնասիրել ՀՀ կառավարության և պետական մարմինների կողմից ներկայացված փաստաթղթերը, պատրաստել մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ
-
Վերանայել ստորաբաժանման և Կենտրոնական բանկի այլ ստորաբաժանումների պատրաստած վերլուծական, հետազոտական և կարգավորող նյութերը, ներկայացնել մասնագիտական կարծիքներ և իրականացնել բաժնի գործունեությունից բխող այլ ընթացիկ աշխատանքներ
-
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-
Ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
-
Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
-
Ռիսկերի կառավարման սկզբունքների և մեթոդների իմացություն
-
Ֆինանսական վերլուծության և ֆինանսական տվյալների գնահատման հմտություններ
-
Հաշվապահական հաշվառման սկզբունքների և ֆինանսական հաշվետվությունների իմացություն
-
Վերլուծական մտածողություն, կարգավորող քաղաքականությունների մշակման և իրավական ակտերի հետ աշխատելու հմտություններ
-
Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր
Ինչպես նաև.
-
Հաղորդակցման հմտություն
-
Թիմում աշխատելու հմտություն
-
Համագործակցելու ունակություն
-
Բանակցելու ունակություն
-
Ստեղծագործական մտածելակերպ
-
Արդյունքին և նպատակին ուղղվածություն
-
Վերլուծելու ունակություն
-
Նախաձեռնողականություն
-
Ճկունություն
-
Խորհրդատվական հմտություններ
Որպես առավելություն կդիտվի.
-
ACCA (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial Analyst) կամ FRM (Financial Risk Manager) մասնագիտական որակավորումներից որևէ մեկի առկայությունը
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն