Աշխատանքային պարտականություններ
  • Ուսումնասիրել վճարահաշվարկային համակարգի կարգավորման և վերահսկողության միջազգային ստանդարտները, դրանց զարգացումները և փոփոխությունները
  • Ներկայացնել առաջարկություններ ՀՀ վճարահաշվարկային համակարգի կարգավորման քաղաքականության համատեքստում
  • Ուսումնասիրել վճարահաշվարկային համակարգի ներկա վիճակը՝ հնարավոր ռիսկային ոլորտների բացահայտման և գործող քաղաքականության արդյունավետության գնահատման նպատակով,
  • Տրամադրել պարզաբանումներ վճարահաշվարկային կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին՝ իրենց կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ, որոնք կապված են գործունեությունը կարգավորող իրավական ակտերի հետ,
  • Ներկայացնել ՀՀ վճարահաշվարկային համակարգում ներդրված կարգավորումները մասնավոր և պետական մարմինների, ինչպես նաև այլ երկրների վճարահաշվարկային համակարգերը կարգավորող մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումների ընթացքում
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում
  • Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
  • ՀՀ վճարահաշվարկային համակարգի, վճարային գործիքների և ծառայությունների իմացություն
  • ՀՀ վճարահաշվարկային բնագավառը կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ վճարային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության կարգավորման իմացություն
  • Բանկային գործի և բանկային օրենսդրության իմացություն
  • Տնտեսագիտական գիտելիքներ
  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև.

  • Վերլուծելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Խորհրդատվական հմտություններ
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Նախաձեռնողականություն
  • Ճկունություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին