Աշխատանքային պարտականություններ
- Մշակել օրենքների, նորմատիվ և այլ ակտերի նախագծերը,
- Ուսումնասիրել կարգավորող ոլորտին վերաբերող իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծերը, տրամադրել դրանց վերաբերյալ եզրակացություն
- Մասնակցել ՀՀ ԿԲ և Պետական այլ մարմինների կողմից օրենքների, նորմատիվ և այլ ակտերի նախագծերի մշակմանը, ինչպես նաև ուսումնասիրել կարգավորող ոլորտին վերաբերող իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծերը, տրամադրել դրանց վերաբերյալ եզրակացություն
- Տրամադրել պարզաբանումներ և եզրակացություն ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի, քաղաքացիաիրավական գործարքների վերաբերյալ Կենտրոնական բանկին, պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց
- Ուսումնասիրել գործող օրենսդրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, պարզաբանել և իրազեկել Կենտրոնական բանկի ստորաբաժանումներին
- Մշակել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի կողմից ընդունվող իրավական ակտերի նախագծերը
- Իրականացնել աշխատանքային ծրագրով նախատեսված կամ ըստ անհրաժեշտության ֆինանսական ծառայությունների վերաբերյալ նախագծերի մշակման համար անհարժեշտ, ինչպես նաև միջազգային ֆինանսական ծառայությունների ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներրի վերաբերյալ անհարժեշտ միջազգային փորձի ուսումնասիրությունները,
- Իրականացնել իրավական սպասարկումª կապված ֆինանսական համակարգի մասնակիցների (այդ թվում ֆինանսական խմբերի) գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման, լիցենզավորման, անվճարունակության (սնանկության) և լուծարման հետ,
- Իրականացնել վերահսկողության իրավական ուղեկցում
- Պաշտպանել ՀՀ կենտրոնական բանկի շահերը դատարաններում և այլ մարմիններումª կապված ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության լիցենզավորման և վերահսկողության ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող լիազորությունների հետ և այլն:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Վերլուծելու կարողություն
- Կորպորատիվ իրավունքի վերաբերյալ գիտելիքներ
- Ֆինանսական համակարգի օրենսդրության վերաբերյալ իմացություն
- Աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորացված իմացություն
- Քաղաքացիական իրավունքի վերաբերյալ խորացված իմացություն
- Քաղաքացիական դատավարության վերաբերյալ խորացված իմացություն
- Հարկային օրենսգրքի վերաբերյալ իմացություն
- Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի խորացված իմացություն
- Միջազգային իրավունքի վերաբերյալ իմացություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Անգլերենի և ռուսերենի ազատ տիրապետում
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն
Դիմել աշխատատեղին