Աշխատանքային պարտականություններ
  • Կազմել արձանագրություններ՝ ԿԲ կողմից վերահսկվող սուբյեկտների (այդ թվում՝ ֆինանսական խմբերի) կատարած խախտումների վերաբերյալ, ապահովել այդ սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների վարույթն ամբողջությամբ:
  • Պաշտպանել ՀՀ կենտրոնական բանկի շահերը դատարաններում և այլ մարմիններում՝ կապված ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության լիցենզավորման և վերահսկողության ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող լիազորությունների հետ:
  • Իրականացնել իրավական սպասարկում՝ կապված ֆինանսական համակարգի մասնակիցների (այդ թվում՝ ֆինանսական խմբերի) գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման, անվճարունակության (սնանկության) և լուծարման հետ:
  • Իրականացնել  կենսաթոշակային համակարգի հետ կապված Կենտրոնական բանկի գործառույթների իրավական սպասարկում: Մշակել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծեր:
  • Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց մոտ իրականացվող ստուգումներին:
  • Կազմել և ներկայացնել հայցադիմումներ, առարկություններ, վճռաբեկ բողոքներ:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնչվող ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Կորպորատիվ իրավունքի իմացություն
  • Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
  • Քաղաքացիական իրավունք իմացություն
  • Քաղաքացիական դատավարության իմացություն
  • Իրավաբանական ծրագրերի տիրապետում
  • Հայերենի, անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Հաղորդակցվելու կարողություն
  • Բանակցելու ունակություն
  • Խորհրդատվական հմտություններ
  • Ճկունություն
  • Նախաձեռնողականություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Ֆիդուցիար պարտականության գիտակցում
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին