Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել տարեկան աուդիտի պլանով նախատեսված և չնախատեսված աուդիտորական հանձնառություններ՝ համաձայն բաշխված հանձնառությունների և սահմանված ժամկետների
  • Մասնակցել ներքին աուդիտի հանձնառությունների շրջանակում տրված առաջարկությունների կատարման հետստուգմանը
  • Իրականացնել տարեկան թիրախներով սահմանված աշխատանքները
  • Մասնակցել ԿԲ ներքին աուդիտի վարչության խնդիրների և գործառույթների իրականացումը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակմանը և պարբերաբար վերանայմանը
  • Մասնակցել խորհրդակցություններին, նիստերին, քննարկումներին, աշխատանքային խմբերի աշխատանքներին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով
  • Իրականացնել Գլխավոր աուդիտորի կամ անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն
  • 2 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
  • Ներքին աուդիտի միջազգային ստանդարտների իմացություն
  • Ներքին հսկողություն և ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման խորացված իմացություն
  • Հայերենի, ռուսերենի, անգլերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

  • Հաղորդակցվելու հմտություն
  • Բանակցելու ունակություն
  • Ներկայացման հմտություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Պարտաճանաչության և պատասխանատվության բարձր զգացողություն
  • Ժամանակի կառավարում
  • Ռազմավարական և նախագծային մտածելակերպ
  • Ստեղծագործական, կառուցողական և քննադատական մտածողություն
  • Խնդիրներ լուծելու կարողություն
  • Ճկունություն
  • Սթրեսակայունություն

Որպես առավելություն կդիտվի

  • Միջազգային CIA կամ CISA որակավորումներից որևէ մեկը
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին