Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել և վերանայել տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության և կիբեռանվտանգության ռիսկերի և պատահարների կառավարման վերաբերյալ կարգերը, ընթացակարգերը և մեթոդաբանությունը
  • Օժանդակել ռիսկերի սեփականատերերին տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության և կիբեռանվտանգության ռիսկերի բացահայտման, գնահատման (RCSA), գրանցման, դրանց կառավարման հսկողությունների նախագծման և ներդրման, մոնիտորինգի գործընթացում
  • Վերլուծել ԿԲ նախագծերի իրականացման, նոր գործընթացների ներդրման արդյունքում առաջացող տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության և կիբեռանվտանգության ռիսկերը
  • Վերլուծել համապատասխան ստորաբաժանումներից ստացված ռիսկերի, դրանց կառավարման հսկողությունների և պատահարների վերաբերյալ գրանցամատյանները և հաշվետվությունները
  • Կազմել տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության և կիբեռանվտանգության ռիսկերի վերաբերյալ հաշվետվություններ
  • Իրականացնել հսկողություն բիզնես գործընթացների անընդհատության նկատմամբ
  • Կատարել այլ հանձնարարականներ, այդ թվում՝ իրականացնել ռիսկերի վերաբերյալ դասընթացներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական/ՏՏ/կիբեռանվտանգություն կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական համակարգում՝ ՏՏ, տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության ռիսկերի կառավարման, ՏՏ աուդիտի կամ հարակից ոլորտներում
  • Գիտելիքներ՝ ռիսկերի կառավարման և համապատասխան ստանդարտների վերաբերյալ
  • Հայերենի ազատ տիրապետում, անգլերենի գերազանց իմացություն

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Բանակցելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն

Որպես առավելություն կդիտվի.

  • CIA (Certified Internal Auditor) կամ CISA (Certified Information Systems Auditor) կամ ICA (International Compliance Association) կամ CRISC (Certified in Risk and Information Systems Control) կամ CISM (Certified Information Security Manager) կամ ISO/IEC 27005 Certified risk manager կամ CERM (Certified Enterprise Risk Manager) կամ այլ համարժեք որակավորումներից որևէ մեկի առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին