Աշխատանքային պարտականություններ
  • Սպասարկել և ադմինիստրավորել ՖԴԿ-ի հատուկ կիրառական համակարգերը (առցանց հաշվետվությունների ընդունում, գործերի կառավարման համակարգ, տեղեկատվության փոխանակման հարթակ, բանկային հաշիվների ռեեստր և այլն)։
  • Օժանդակել գործերի վերլուծությանը՝ մշակելով և գործարկելով ծրագրային մոդուլներ, կատարելով բարդ հարցումներ և ապահովելով անհրաժեշտ տվյալների ու հաշվետվությունների արտահանումը։
  • Իրականացնել թղթային և էլեկտրոնային հաշվետվությունների ստուգում, անճշտությունների ճշգրտում և մուտքագրում տվյալների շտեմարան, ինչպես նաև վարել հաշվետու անձանց հաշվառումը և վերահսկել ավտոմատ մուտքագրումները։
  • Թարմացնել «սև ցանկերը», համադրել հաշվետվությունները համապատասխան տվյալների հետ և ապահովել արդյունքների տրամադրումը՝ ըստ ընթացակարգերի։
  • Ձևավորել և տրամադրել անհրաժեշտ հաշվետվություններ՝ վերահսկողության գործընթացն ապահովելու նպատակով։
  • Մասնակցել քննարկումներին և իրականացնել ուսուցման ու խորհրդատվական աշխատանքներ՝ ՓԼ/ԱՖ ոլորտում ՏՏ ստանդարտների և ազգային համակարգի վերաբերյալ։
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տեխնիկական կրթություն (ցանկալի է տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում)
  • 1 տարվա աշխատանքային փորձ ոլորտում
  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության իմացություն
  • Օպերացիոն համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (Windows Server, Linux)
  • Ռելյացիոն տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի վերաբերյալ գիտելիքներ (PostgreSQL, Oracle)
  • Համակարգչային ցանցերի վերաբերյալ գիտելիքներ
  • Ծրագրավորման տարրական գիտելիքներ
  • Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
  • Հայերենի ազատ տիրապետում
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Պատասխանատվության զգացում
  • Արագ սովորելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին