Աշխատանքային պարտականություններ
  • Պատրաստել անձնակազմի ադմինիստրատիվ սպասարկման վերաբերյալ հաշվետվություններ և տվյալների վահանակներ (dashboard)։

  • Վերլուծել անձնակազմի կառավարման վերաբերյալ հարցումների արդյունքները և պատրաստել ամփոփ վերլուծական նյութեր։

  • Իրականացնել անձնակազմի տվյալների որակի ստուգումներ, բացահայտել բացակայող, կրկնվող կամ հակասական տվյալները և մասնակցել դրանց շտկման աշխատանքներին։

  • Ապահովել անձնակազմի հաշվառման տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը՝ անձնակազմի կառավարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման նպատակով։

  • Մասնակցել գործող ավտոմատացված համակարգերի բարելավման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։

  • Թարմացնել և վարել անձնակազմի կառավարմանն առնչվող ռիսկերի տվյալների վահանակները (dashboard)։

  • Մասնակցել անձնակազմի կառավարման գործընթացների ստանդարտացման և փաստաթղթավորման աշխատանքներին։

  • Իրականացնել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ և արտածրագրային աշխատանքներ։

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալների հետ աշխատանքի և/կամ ադմինիստրատիվ սպասարկման ոլորտներում

  • Աշխատանքային օրենսդրության իմացություն

  • Անձնակազմի կառավարման վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ

  • Տվյալագիտության վերաբերյալ գիտելիքներ

  • Թվային և արհեստական բանականության գրագիտություն

  • Հայերենի ազատ տիրապետում

  • Անգլերենի լավ իմացություն

Որպես առավելություն կդիտվի՝

  • Կադրային ավտոմատացված ծրագրերով աշխատելու հմտությունները (Taxservice, LS, ArmSoft)

Ինչպես նաև.

  • Վերլուծական մտածողություն

  • Տվյալների հետ աշխատելու հմտություն

  • Հաղորդակցման և ներկայացման բարձր հմտություններ

  • Սպասարկման հմտություններ

  • Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն

  • Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման կարողություն

  • Կազմակերպչական հմտություններ

  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

  • Պատասխանատվություն և ճշգրտություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19, 51-14)

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին