Աշխատանքային պարտականություններ
- Ապահովել բաժնի ռազմավարական խնդիրների, տարեկան թիրախների և կատարողականի կառավարման իրականացումը
- Համակարգել բաժնի ընթացիկ աշխատանքների՝
- գործառույթների բաշխում/վերաբաշխում
- աշխատակիցների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների կազմակերպում և վերահսկում, դրանց անընդհատության ապահովում
- աշխատակիցների համագործակցության ապահովում բաժնի ներսում և այլ ստորաբաժանումների հետ։
- Մասնակցել քննարկումներին, նիստերին և ներկայացնել բաժնի տեսակետը
- Իրականացնել ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կարիերայի պլանավորում, մասնագիտական կայացման աջակցություն, մենթորություն և քոուչինգ
- Ներկայացնել հաշվետվություններ, վերլուծություններ, ուսումնասիրություններ անմիջական ղեկավարին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ֆինանսական ոլորտում
- Գործարար կառավարման գիտելիքներ
- Ֆինանսական համակարգի օրենսդրության խորացված իմացություն
- Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության խորացված մացություն
- Արժութային օրենսդրության խորացված իմացություն
- Կորպորատիվ իրավունքի խորացված իմացություն
- Հարկային օրենսդրության իմացություն
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերենի և ռուսերենի իմացություն
Ինչպես նաև.
- Առաջնորդման հմտություն և թիմի ղեկավարում
- Ռազմավարական մտածելակերպ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման բարձր հմտություն
- Բանակցելու ունակություն
- Սեփական էմոցիաները կառավարելու և այլ անձանց էմոցիաները հասկանալու և ուղղորդելու ունակություն
- Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցության ունակություն
- Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու կարողություն
- Հետադարձ կապ տալու և ակտիվ լսելու ունակություն
- Որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն