Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների  միկրոտվյալների մշակում՝ որակի և արժանահավատության պարբերական ստուգումներ, ապահովել տվյալների ամբողջականությունը և ճշգրտված տեղեկատվության առկայությունը համապատասխան համակարգերում։
  • Իրականացնել Business objects միջավայրում ֆինանսական ոլորտի ցուցանիշների և վիճակագրության վիզուալիզացիայի աշխատանքներ։
  • Իրականացնել ֆինանսական ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվարկ և հրապարակում ներքին և արտաքին օգտագործողների համար։
  • Պարբերաբար առաջարկություններ ներկայացնել ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվական ձևերի և դրանց լրացման ցուցումների կատարելագործման վերաբերյալ:
  • Աշխատել հաշվետու սուբյեկտների հետ ստացվող հարցադրումների և տվյալների ամբողջականության ապահովման ուղղությամբ:
  • Վարկային պայմանների հարցման շրջանակներում իրականացնել հարցազրույցներ բանկերի վարկային քաղաքականությունը որոշող ղեկավար անձնակազմի հետ։

 

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական /ֆինանսական կրթություն
  • 1 տարվա աշխատանքային փորձ տնտեսագիտության/վիճակագրության/ֆինանսական ոլորտում
  • Հաշվապահական հաշվառման իմացություն
  • Բանկային գործի իմացություն
  • Ֆինանսական համակարգի օրենսդրութան և նորմատիվային դաշտի իմացություն
  • Տնտեսական վիճակագրության իմացություն
  • Մակրոտնտեսագիտության իմացություն
  • Միկրոտնտեսագիտության իմացություն
  • Ռուսերենի և անգլերենի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Տեխնիկական գիտելիքներ (MS office, SAP BO)

 

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Հաղորդակցման հմտություն
  • Խորհրդատվական հմտություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Ճկունություն
  • Համագործակցություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Պրոբլեմներ լուծելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին