Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել իրական հատվածի ցուցանիշների վերաբերյալ մաթվիճակագրական և էկոնոմետրիկ վերլուծություններ, ներկայացնել սեզոնային հարթեցման առավել արդյունավետ մեթոդների կիրառման հիմնավորումներ

  • Կիրառել մաթվիճակագրական և տվյալագիտության (Data Science) մեթոդներ՝ մակրոտնտեսական վիճակագրական ցուցանիշների ընթացիկ գնահատականների (nowcasting), այդ թվում՝ կարճաժամկետ կանխատեսումներ իրականացնելու նպատակով

  • Պատրաստել և ներկայացնել ՀՀ իրական հատվածի վիճակագրության մեթոդաբանության զարգացման վերաբերյալ առաջարկություննե

  • Իրականացնել տվյալների բանկի զարգացման և կատարելագործման աշխատանքներ

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում

  • Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ցանկալի է ֆինանսական համակարգի, տնտեսագիտության, վիճակագրության կամ տվյալագիտության ուղղվածությամբ)

  • Տնտեսական վիճակագրության իմացություն

  • Էկոնոմետրիկական վերլուծության եղանակների իմացություն

  • Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության իմացություն

  • Մակրոտնտեսագիտության և միկրոտնտեսագիտության իմացություն

  • Տվյալների վերլուծության և տվյալագիտության մեթոդների կիրառման հմտություններ

  • Մակրոտնտեսական ցուցանիշների գնահատման և կարճաժամկետ կանխատեսումների իրականացման կարողություններ

  • Համակարգչային ծրագրերի և գործիքների իմացություն, այդ թվում՝

MS Office,

R, Python, STATA, SPSS, Power BI

  • Հայերենի գերազանց իմացություն

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Ինչպես նաև․

  • Վերլուծելու ունակություն

  • Կոորդինացում և վերահսկողություն

  • Նախաձեռնողականություն

  • Ստեղծագործ մտածելակերպ

  • Հաղորդակցման հմտություն

  • Թիմում աշխատելու հմտություն

  • Բանակցելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19 
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին