Աշխատանքային պարտականություններ
  • Մասնակցել ՀՀ տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը, ինչպես նաև Կենտրոնական բանկում կանխիկ դրամով գործառնությունները կարգավորող իրավական ակտերի նախագծերի կազմման և վերանայման աշխատանքներին:
  • Ուսումնասիրել կանխիկ դրամաշրջանառության կարգավորման ոլորտում,  դրամարկղային կենտրոններին ներկայացվող պահանջների և այլ խնդիրների վերաբերյալ միջազգային փորձն ու միտումները և ներկայացնել համապատասխան վերլուծություններ, առաջարկություններ:
  • Մշտադիտարկել առևտրային բանկերի դրամարկղային կենտրոնների գործունեության արդյունքում Կենտրոնական բանկից ստացվող և Կենտրոնական բանկին հանձնվող կանխիկ դրամի հանդիպակաց փոխադրումները։
  • Կազմակերպել և վարել Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական որակավորում ստացած ինկասատորներին վկայականների տրամադրման և որակավորված ինկասատորների տվյալների շտեմարանի հետ կապված աշխատանքները: 
  • Տրամադրել և հաշվառել ՀՀ թղթադրամների նմուշները ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին, արտասահմանյան կենտրոնական բանկերին, դրամանիշեր և դրանց վերաբերյալ ամսագրեր տպագրող կազմակերպություններին, ինչպես նաև այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց:  
  • Հսկել ինկասացիոն կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկի արժեքների փոխադրումների կնքված պայմանագրերի ընթացքը: Նախաձեռնել ինկասացիոն կազմակերպությունների հետ կնքվելիք պայմանագրերի նախագծերի նախապատրաստումը:
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
  • ՀՀ-ում կանխիկ դրամաշրջանառությունը, դրամարկղային գործառնությունները կարգավորող  օրենսդրության իմացություն
  • Մակրոտնտեսագիտության իմացություն
  • Վիճակագրության իմացություն
  • Հաշվապահական հաշվառման իմացություն
  • Տնտեսագիտության տեսության իմացություն
  • Կանխիկի կառավարման վերաբերյալ միջոզգային փորձի տիրապետում 
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Հայերենի ազատ տիրապետում

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
  • Տեխնիկական հմտություններ և թվային գրագիտություն
  • Վերլուծական հմտություններ
  • Թիմային աշխատանքի և համագործակցության հմտություններ
  • Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին