Աշխատանքային պարտականություններ

  • Ներդնել, կարգաբերել, զարգացնել և ադմինիստրավորել ծրագրային և կիրառական համակարգերը (սերվերային/հաճախորդների մաս)
  • Հայտնաբերել, վերլուծել և դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել տվյալների հենքերում, կիրառական և ծրագրային համակարգերում ի հայտ եկած խնդիրները շտկելու ուղղությամբ
  • Աջակցել կիրառական ծրագրային համակարգերի նոր տարբերակների թեստավորման աշխատանքներին
  • Մասնակցել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի համար մշակվող ընթացակարգերի պատրաստմանը՝ անընդհատության պլանի պահանջներին համապատասխան
  • Իրականացնել կիրառական և ծրագրային համակարգերի ու տվյալների հենքերի ադմինիստրավորման և օգտագործողների կողմից շահագործման նպատակով ստեղծված հայտերի սպասարկում
Անհրաժեշտ հմտություններ
  • 2 տարվա փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության ոլորտում
  • վյալների հենքերի կառավարման համակարգերի խորացված իմացություն
  • SQL, Transact-SQL, PL/SQL լեզուների խորացված իմացություն
  • Կիրառական սերվերային համակարգերի խորացված իմացություն
  • Oracle, MS SQL սերվերների համակարգերի խորացված իմացություն
  • Լոկալ ցանցերի խորացված իմացություն
  • Ծրագրավորման ընդհանրական գիտելիքներ
  • Windows/Linux օպերացիոն համակարգի սերվերներով և աշխատակայաններով աշխատելու հմտություն
  • Microsoft ընկերության այլ ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
  • SAP ընկերության ծրագրային պրոդուկտներով աշխատելու հմտություն
  • Սկրիպտեր, տրիգերներ և պրոցեդուրներ մշակելուն օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
  • Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)
  • Հայերենի ազատ տիրապետում

Ինչպես նաև

  • Վերլուծելու ունակություն
  • Ստեղծագործական մտածելակերպ
  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Արդյունքին և նպատակին ուղղվածություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Նախաձեռնողականություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին