Աշխատանքային պարտականություններ
  • Կառավարել և օպտիմալացնել ստորաբաժանման գործառույթները, այդ թվում՝ սահմանել և զարգացնել ռազմավարությունը, քաղաքականությունը և ընթացակարգերը 
  • Կառավարել փոփոխությունները՝ հարմարեցնելով նոր գործընթացներին և բիզնես մոդելներին
  • Սահմանել իր ղեկավարության ներքո գտնվող թիմերի առջև դրված նպատակները/KPI-ները, իրականացնել մոնիտորինգ և արդյունքները ներկայացնել  ղեկավարությանը 
  • Ապահովել ստորաբաժանման ներքին և արտաքին արդյունավետ հաղորդակցումը
  • Խթանել ստորաբաժանման ներսում Բանկում սահմանված մշակույթի տարածմանը և արժեքների պահպանմանը
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն 
  • Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 3 տարին՝ ղեկավար պաշտոնում 
  • Կառավարման, հանրային հաղորդակցության, տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտներում գիտելիքներ
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Հայերենի ազատ և գրագետ տիրապետում

Ինչպես նաև

  • Առաջնորդում
  • Ռազմավարական մտածելակերպ 
  • Հաղորդակցման գերազանց հմտություն
  • Սեփական էմոցիաները կառավարելու և այլ անձանց էմոցիաները հասկանալու և ուղղորդելու կարողություն
  • Միջանձնային հարաբերություններ կառուցելու և համագործակցելու ունակություն
  • Աշխատակիցներին մոտիվացնելու և խրախուսելու ունակություն
  • Որոշումներ կայացնելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին