Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ՀՀ ֆինանսական շուկաներում պարտատոմսերով, արտարժույթով և ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների բանակցույւնների վարում և կնքում՝ ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման նպատակով
- Ուսումնասիրել և վերլուծել ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները, ինչպես նաև տեղական և միջազգային ֆինանսական շուկաների զարգացումներն ու միտումները՝ որոշումների կայացման գործընթացին աջակցելու նպատակով
- Իրականացնել դրամական շուկաներում կարճաժամկետ իրացվելիության կառավարում՝ ապահովելով դրամավարկային քաղաքականության գործառնական նպատակների իրականացումը
- Ամփոփել և վերլուծել իրականացված գործարքների վերաբերյալ տվյալները, պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ ստորաբաժանման ղեկավարին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին և խորհրդի անդամներին
- Իրականացնել պաշտոնի նպատակներից բխող այլ գործառնություններ, ինչպես նաև պատրաստել անհրաժեշտ վերլուծական և տեղեկատվական հաշվետվություններ՝ ըստ պահանջի։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտներում
- Աշխատանքային փարձը ֆինանսական ոլորտում ցանկալի է
- Ֆինանսական շուկաների և ֆինանսական գործիքների վերաբերյալ գիտելիքներ
- Ֆունդամենտալ և տեխնիկական վերլուծության մեթոդների իմացություն
- Բանկային գործունեության և բանկային գործընթացների վերաբերյալ գիտելիքներ
- Մակրոտնտեսագիտության վերաբերյալ գիտելիքներ
- Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
- MS Excel ծրագրի լավ իմացություն
- Հայերենի ազատ, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև
- Թիմային աշխատանք
- Վերլուծելու կարողություն
- Հաղորդակցում
- Համագործակցություն
- Բանակցելու կարողություն
- Առողջ դատելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Նախաձեռնողականություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Ժամանակի կառավարում
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
- Դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն