Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել տարբեր աղբյուրներից հավաքագրվող անալիտիկ տվյալների շտեմարանների նախագծման, մշակման, համապատասխանեցման և ինտեգրացման աշխատանքները
- Համակարգել անալիտիկ տվյալների շտեմարաններից տվյալների տրանսֆորմացման և միգրացիոն գործընթացները: Ապահովել ռազմավարական փոփոխությունների հետևանքով նոր և հին տվյալների համադրելիությունը
- Կառավարել միասնական տեղեկագրերի շտեմարանները, իրականացնել պարբերաբար թարմացումները և վերանայումները
- Վարել տվյալների շտեմարանների մետատվյալները՝ համաձայն շահագրգիռ ստորաբաժանումներից ներկայացվող պահանջների
- Կատարել տվյալների շտեմարանների ETL գործիքների նոր ծրագրային լուծումների ուսումնասիրությունը
- Կատարել ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականներ և արտածրագրային խնդիրները
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Տվյալների ինտեգրման, տվյալների փոխանցման (ETL/ELT) գործընթացների լիարժեք ընկալում
- Տվյալների ինտեգրման գործիքների՝ օրինակ՝ SAP DS, IDT կամ նմանատիպ տիրապետում
- API ինտեգրման, վեբ ծառայությունների (REST, SOAP) օգտագործման փորձ
- Տեղեկատվական համակարգերի կառավարման խորացված իմացություն
- SQL, PL/SQL լեզուների խորացված իմացություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության վերաբերյալ իմացություն
- Oracle, MS SQL Server համակարգերի վերաբերյալ իմացություն
- Անգլերենի և ռուսերենի իմացություն (հաղորդակցվելու և մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով)
- Հայերենի ազատ տիրապետում
- Տվյալների դարանի կառավարման համակարգերի օգտագործման հմտություն
- Տվյալների հենքերի մոդելավորման ծրագրերի օգտագործման հմտություն
- Սկրիպտներ, տրիգերներ և պրոցեդուրներ մշակմանը օժանդակող ծրագրերի օգտագործման հմտություն
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office, Business Objects)
Ինչպես նաև
- Հաղորդակցվելու կարողություն
- Նախաձեռնողականություն
- Վերլուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին ուղղվածություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ընդունակություն
- Ճկունություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Կոորդինացում և վերահսկողություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն