Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել փորձաքննության ներկայացված կասկածելի դրամանիշերի փորձաքննություն` դրանց կարգավիճակը՝ վճարունակ, անվճարունակ կամ կեղծ լինելը պարզելու նպատակով
- Հավաքագրել և հաշվառել դրամանիշերի վերաբերյալ տվյալները
- Իրականացնել դրամանիշեր արտադրող ընկերություններից ստացված նոր դրամանիշերի արտադրական նմուշների, ինչպես նաև դրամանիշեր արտադրող ընկերություններից ստացված նոր դրամանիշերի խմբաքանակից ընտրանքային եղանակով առանձնացված դրամանիշերի տեխնիկական չափանիշների ստուգում` վերջիններիս համապատասխանությունը սահմանված չափանիշներին որոշելու նպատակով
- Համագործակցում է ՀՀ շահագրգիռ հաստատությունների հետ՝ դրամանենգությունը կանխարգելելու նպատակով
- Իրականացնել ուսուցողական աշխատանքներ ՀՀ կենտրոնական բանկի և առևտրային բանկերի աշխատակիցների հետ
- Իրականացնել առաջատար երկրների փորձագիտական կառույցներում կիրառվող մեթոդների ուսումնասիրություն և վերլուծություն
- Իրականացնել փորձագիտական սարքերի համալրման, ձեռքբերման, փորձարկման և շահագործման հետ կապված աշխատանքներ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական, իրավաբանական կամ հարակից ոլորտների կրթություն
- 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում կամ փորձագիտական կառույցում
- Բանկային օրենսդրություն և նորմատիվային դաշտ ներածական իմացություն
- Խորացված իմացություն ՀՀ քրեական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության օրենսգրքերի փորձաքննությանը վերաբերվող և առնչվող հոդվածների վերաբերյալ
- Փորձաքննությունների նշանակման և իրականացման դատաիրավական կարգավորման հիմունքների վերաբերյալ իմացություն
- Արտադրական տեխնոլոգիաների տեսանկյունից դրամանիշերի տպագրության/հատման առանձնահատկությունների իմացություն
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Անգլերենի իմացություն
Ինչպես նաև
- Փորձաքննություն իրականացնելու հմտություն
- Փորձագիտական սարքավորումների հետ աշխատելու հմտություն
- Համակարգչով աշխատելու հմտություն
- Հաղորդակցման հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Խորհրդատվական հմտություններ
- Ռազմավարական մտածելակերպ
- Ճկունություն
- Վճռականություն
- Պրոբլեմներ լուծելու ունակություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն