-
Համակարգել ՀՀ կենտրոնական բանկում իրականացվող նախագծերի պորտֆելի կառավարման աշխատանքները
-
Համակարգել նախագծերի կառավարման մեթոդաբանությունը, քաղաքականությունը, գործընթացները և ոլորտը կարգավորող ներքին ակտերի մշակումը
-
Տրամադրել խորհրդատվություն ԿԲ աշխատակիցներին՝ նախագծերի կառավարման գործընթացների և մեթոդաբանության կիրառման վերաբերյալ
-
Կազմակերպել և անցկացնել դասընթացներ՝ նախագծերի կառավարման մոտեցումների, սահմանված մեթոդաբանության և ձևավորված լավագույն պրակտիկաների փոխանցման նպատակով
-
Համակարգել նախագծերի կառավարման գործիքների (Jira, Confluence և այլն) կիրառման և օգտագործման գործընթացները
-
Իրականացնել վարչության ղեկավարի հանձնարարականներից բխող այլ աշխատանքներ
-
Բարձրագույն կրթություն
-
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման ոլորտում և/կամ առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
-
ISO 21500 (Guidance on Project Management), PMBOK, Agile Practice Guide և Lean սկզբունքների խորացված իմացություն
-
Jira կամ նախագծերի կառավարման համանման գործիքների կիրառման փորձ և խորացված գիտելիքներ
-
Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն՝ մասնագիտական գրականություն կարդալու և ազատ հաղորդակցվելու մակարդակով
Ինչպես նաև․
-
Հաղորդակցման բարձր հմտություններ
-
Առաջնորդելու և համագործակցությունը համակարգելու կարողություն
-
Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն
-
Կազմակերպչական բարձր կարողություններ
-
Բանակցելու հմտություն
-
Խնդիրների վերլուծման և արդյունավետ լուծումների առաջարկման կարողություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն