Աշխատանքային պարտականություններ
  • Ստուգել, մուտքագրել և հաստատել ՀՀ կենտրոնական բանկի կանխիկ արժույթով իրականացվող դրամարկղային գործարքների փաստաթղթային ձևակերպումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել գործարքների հեռացում
  • Գործառնական օրվա ավարտին ձևավորել դրամարկղային ամփոփագրեր՝ ըստ արժեքների շարժի և մնացորդներ՝ ըստ հաշիվների
  • Ստուգել և ստորագրել դրամարկղի ամփոփումից հետո մուտքի/ելքի դրամարկղների գործարքների վերաբերյալ տեղեկանքները և արտահաշվեկշռի տեղեկանքը
  • Դրամապահոցից կանխիկ դրամ տրամադրել գանձապահներին՝ ԿԲ հաճախորդների դրամարկղային սպասարկման, վերահաշվարկի և տեսակավորման նպատակով
  • Ընդունել տեսակավորված և վերահաշվված գումարները, ինչպես նաև գանձապահների մոտ առկա գումարները, վերահսկել մուտքագրված գումարների կոնտեյներների բացման գործընթացը
  • Ստանալ դրամական պահուստներից կանխիկ դրամի ամրացումներ, իսկ ավելցուկ գումարները վերադարձնել պահուստ
  • Ամփոփել դրամարկղը՝ համեմատելով ելքի/մուտքի փաստաթղթերը փաստացի առկա արժեքների հետ
  • Կատարել ղեկավարի կողմից տրված լրացուցիչ հանձնարարականներ և արտածրագրային խնդիրներ
Անհրաժեշտ հմտություններ
  • Միջնակարգ մասնագիտական կրթություն
  • Նվազագույը 6 ամիս աշխատանքային փորձ
  • Դրամարկղային գործառնություններ խորացված իմացություն
  • Դրամների պաշտպանական և վճարունակության հատկանիշների իմացություն խորացված իմացություն
  • Հաշվապահական հաշվառում իմացություն
  • Բանկային գործի իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Ռուսերենի կամ անգլերենի իմացություն

Ինչպես նաև․

  • Թղթադրամներ հաշվող և ստուգող սարքերի հետ աշխատելու հմտություն
  • Դրամն արագ և անսխալ հաշվելու ունակություն
  • Սպասարկման հմտություններ
  • Հաղորդակցվելու կարողություն
  • Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
  • Զգոնություն
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին