Աշխատանքային պարտականություններ
- Պլանավորել շինարարական ծրագրերը և ներկայացնել առաջարկություններ կապիտալ ներդրումների ծրագրի ու ծախսերի նախահաշվի վերաբերյալ
- Պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերի, փորձաքննությունների, շինարարական աշխատանքների և տեխնիկական ու հեղինակային հսկողությունների իրականացման տեխնիկական առաջադրանքներն ու բնութագրերը
- Կազմել ընթացիկ նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը՝ ներառյալ թերությունների ակտերը, ծավալաթերթերը և նախահաշիվները
- Մասնակցել գնումների գործընթացների շրջանակներում գնահատման աշխատանքներին
- Վերահսկել շինարարական ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների կատարումը
- Համագործակցել նախագծող, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ, քննարկել ի հայտ եկած խնդիրները և առաջարկել լուծումներ
- Ընդունել կատարված աշխատանքները, գնահատել դրանց համապատասխանությունը պայմանագրային պահանջներին, և՛ համապատասխանության, և անհամապաստախանության դեպքում ներկայացնել համապատասխան եզրակացություն
- Կազմել աշխատանքների կատարողական փաթեթներ և ապահովել ծրագրերի շարունակական մոնիտորինգը
- Մշակել և ներկայացնել ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվություններ
- Նախապատրաստել շինարարական աշխատանքների մեկնարկի, ավարտի և շահագործման ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը
- Մասնակցել ավարտված շինարարական օբյեկտների ընդունման և շահագործման գործընթացներին
- Ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը, հետևել շինարարության և ճարտարագիտության ոլորտի նորարարություններին և ներկայացնել դրանց ներդրման առաջարկություններ
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն ճարտարապետություն, շինարարություն կամ հարակից ոլորտ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ շինարարության ոլորտում
- Շինարարական նորմերի և կանոնների իմացություն
- Շինարարական տեխնոլոգիաների և մեթոդների իմացություն
- Շինարարության կազմակերպման սկզբունքների իմացություն
- Ճարտարապետության և շինարարության ոլորտի գիտելիքներ
- Արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ոլորտի գիտելիքներ
- Ռուսերենի իմացություն՝ մասնագիտական գրականությունից օգտվելու նպատակով
- Հայերենի ազատ տիրապետում
- MS Office ծրագրերի լավ իմացություն
Ինչպես նաև.
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Վերլուծական մտածողություն
- Բանակցելու հմտություններ
- Թիմային աշխատանքի և համագործակցության կարողություն
- Տեխնիկական հմտություններ
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն