Աշխատանքային պարտականություններ
  • Մշակել և իրականացնել ՏՏ վերականգնման ռազմավարության ու քաղաքականության ապահովումը
  • Իրականացնել ՀՀ կենտրոնական բանկի առանցքային գործընթացների անընդհատության կառավարման շրջանակներում ՏՏ և ՏԱ ենթակառուցվածքի ու համակարգերի համար հնարավոր սպառնալիքների, դրանց ազդեցությունների վերլուծության և ռիսկերի գնահատման նպատակով Գործընթացների ազդեցության վերլուծության (Business Impact Analysis) և Ռիսկերի գնահատման (Risk Assessment) մեթոդաբանության մշակումը, հաղորդակցումը, իրագործումը
  • Ապահովել գործընթացների անընդհատության ապահովման ռիսկերի կառավարումը, պատահարների մոնիթորինգը և հաշվետվողականությունը
  • Մշակել և ներդնել ՀՀ կենտրոնական բանկի գործունեության անընդհատության կառավարման շրջանակներում ՏՏ աղետների վերանագնմանն առնչվող կանոնակարգող փաստաթղթերը, ինչպես նաև ապահովել դրանց շարունակական կատարելագործումը ու արդիականությունը
  • Իրականացնել հսկողություն և մոնիթորինգ ՏՏ ենթակառուցվածքի վերականգնման ապահովման շրջանակներում
  • Կազմակերպել և համակարգել ՀՀ կենտրոնական բանկի առանցքային գործընթացների անընդհատության ապահովման կանոնավոր թեստավորման աշխատանքներ՝ ներառյալ հաշվետվությունների կազմում և հսկողության ապահովում
Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական (ՏՏ, ՏԱ) և հարակից ոլորտներում
  • 2 տարվա աշխատանքային փորձ ՏՏ ոլորտում, ՏՏ/ՏԱ ռիսկերի կառավարման կամ նախագծերի կառավարման ոլորտում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության (օպերացիոն համակարգերի, ցանցային տեխնոլոգիաների, ավտոմատացում ու համակարգերի ինտեգրման, տեղեկատվական անվտանգության սկզբունքների, մուտքի ու հասանելիությունների կառավարման, ՏԱ գործիքներ և տեխնոլոգիաների) խորացված իմացություն
  • ՏՏ/ՏԱ ռիսկերի կառավարման և նախագծերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
  • ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ բազային գիտելիք
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
  • Տեխնիկական հմտություններ՝ MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, մասնավորապես՝ MS Word, MS Excel, MS PowerPoint, MS Visio

Ինչպես նաև

  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Կազմակերպչական հմտություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Հաղորդակցվելու և համագործակցելու հմտություն բանակցելու ունակություն,
  • Նախաձեռնողականություն և վճռականություն,
  • Ռազմավարական մտածելակերպ:

Որպես առավելություն կդիտվի.

ISO 22301 Lead Implementer, PMP (Project Management Professional), CRISC (Certified in Risk and Information Systems Control),CISA (Certified Information Systems Auditor),ՏՏ և/կամ ՏԱ ոլորտի միջազգային հավաստագրերից որևէ մեկի առկայությունը

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին