Աշխատանքային պարտականություններ
  • Աջակցել ՀՀ կենտրոնական բանկում զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացմանը
  • Նպաստել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների հետ համագործակցության արդյունավետության բարձրացմանը
  • Իրականացնել խնդիրների ձևակերպում, կարիքների վերհանում և խնդիրների շրջանակի սահմանում
  • Բացահայտել շահառուներին և գնահատել նախաձեռնությունների ազդեցությունները
  • Ապահովել նախաձեռնությունների համապատասխանությունը Կենտրոնական բանկի ռազմավարությանը
  • Ընտրել և կիրառել գործընթացների արդյունավետության գնահատման համապատասխան մեթոդաբանություններ
  • Մոդելավորել առավել արդյունավետ բիզնես գործընթացներ

 

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, մաթեմատիկայի, համակարգչային տեխնոլոգիաների ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բիզնես վերլուծության կամ առնվազն 5 տարի` ֆինանսների , բնական գիտությունների կամ ՏՏ ոլորտում
  • Գործընթացների նկարագրության, մոդելավորման, օպտիմալացման և տվյալների վերլուծության ոլորտներում համապարփակ գիտելիքներ
  • Թիմային միջավայրում աշխատելու փորձ
  • Տեխնիկական հմտություններ (MS Office, Visio)
  • Ոլորտին առնչվող որևէ գործիքակազմով (UML, BPEL, SQL, SWOT, MOST, BPMN և այլն) փորձառություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի շատ լավ իմացություն

Ինչպես նաև.

  • Վերլուծելու ունակություն
  • Թիմում աշխատելու հմտություն
  • Համագործակցելու ունակություն
  • Բանակցելու ունակություն
  • Խորհրդատվական հմտություններ
  • Ճկունություն փոփոխությունների ժամանակ
  • Խնդիրներ լուծելու ունակություն
  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն

Որպես առավելություն կդիտվի՝

  • AAC, CBDA, CBAP, CCA, CCBA, CPOA, ECBA, PBA որակավորումներից որևէ մեկի առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել

(+37410) 592-592(5119):

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին