Աշխատանքային պարտականություններ
- Կազմակերպել Դեպարտամենտի փաստաթղթաշրջանառությունը և իրականացնել փաստաթղթերի արխիվացում։
- Վարել Դեպարտամենտի և ֆինանսական կազմակերպությունների միջև պաշտոնական հաղորդակցությունները։
- Իրականացնել Դեպարտամենտում հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն։
- Պատրաստել ստուգումների իրականացման համար անհրաժեշտ լիազորագրերը։
- Իրականացնել աշխատանքի նպատակից բխող այլ խնդիրներ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է ֆինանսական ոլորտում
- Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի իմացություն
- Հաղորդակցման և վերլուծական հմտություններ
- Աշխատանքի անհրաժեշտ ծավալն արդյունավետ կազմակերպելու կարողություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
Ներքին 51-19
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն
Դիմել աշխատատեղին