Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի վերլուծության և գնահատման աշխատանքներ

  • Իրականացնել ՓԼ/ԱՖ և միջազգային պատժամիջոցների համապատասխանության ռիսկերին առնչվող ոլորտային և թիրախային վերլուծություններ

  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների միջոցով կատարված գործարքների ընտրանքային ուսումնասիրություններ

  • Իրականացնել բլոկչեյն գործարքների վերլուծություն համապատասխան գործիքների միջոցով

  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների տեղում և հեռակա ձևաչափով իրականացվող վերահսկողական աշխատանքներին/ստուգումներին

  • Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի գնահատման մեթոդաբանական ուղեցույցների մշակման և վերահսկողական գործիքների զարգացման աշխատանքներին

  • Հետևել վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և միջազգային զարգացումներին

  • Մասնակցել ներպետական և միջազգային մարմինների ու կազմակերպությունների հետ քննարկումներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր և մասնակցել համատեղ ծրագրերի իրականացմանը

  • Մասնակցել խախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմմանը, ինչպես նաև պատրաստել ծանուցումներ և պաշտոնական գրություններ ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիների համար

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ուղղվածությամբ

  • ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության լավ իմացություն

  • Բանկային գործի համապարփակ գիտելիքներ

  • Ֆինանսական օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն

  • Միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող ստանդարտների (FATF) մանրամասն իմացություն

  • Ռիսկերի կառավարման գործնական գիտելիքներ

  • Հայերենի ազատ տիրապետում

  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն 

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն 

  • Վերլուծելու ունակություն  

  • Ստեղծագործական մտածելակերպ   

  • Թիմում աշխատելու հմտություն 

  • Նախաձեռնողականություն    

  • Ճկունություն    

  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն

Որպես առավելություն կդիտվի

  • Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության իմացությունը

  • Կրիպտոակտիվների ոլորտում ՓԼ/ԱՖ ռիսկերի իմացությունը

  • Բլոկչեյն գործարքների մոնիթորինգի գործիքներից օգտվելու հմտությունը

  • CAMS, CCAS, CCI, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կամ կրիպտոակտիվների ոլորտում այլ հավաստագրերի առկայությունը

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)

Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին