Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների/կրպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձնաց ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի վերլուծության և գնահատման աշխատանքներ
- Իրականացնել ՓԼ/ԱՖ և միջազգային պատժամիջոցների համապատասխանության ռիսկերին առնչվող ոլորտային և թիրախային վերլուծություններ
- Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների միջոցով կատարված գործարքների ընտրանքային ուսումնասիրություններ[ՄՀ1]
- Իրականացնել բլոկչեյն գործարքների վերլուծություն համապատասխան գործիքների միջոցով
- Մասնակցել ֆինանսական կազմակերպություններում/ԿԱԾՄԱ-ներում տեղում և հեռակա ստուգումներին
- Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների/ԿԱԾՄԱ-ների ՓԼ/ԱՖ և պատժամիջոցների համապատասխանության ռիսկերի գնահատման մեթոդաբանական ուղեցույցների մշակման և վերահսկողական գործիքների զարգացման աշխատանքներին
- Հետևել վերահսկողության ոլորտում միջազգային կազմակերպությունների հրապարակումներին և միջազգային զարգացումներին
- Մասնակցել ներպետական և միջազգային մարմինների ու կազմակերպությունների հետ քննարկումներին, պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր և մասնակցել համատեղ ծրագրերի իրականացմանը
- Մասնակցել խախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմմանը, ինչպես նաև պատրաստել ծանուցումներ և պաշտոնական գրություններ ֆինանսական կազմակերպությունների, պետական մարմինների և քաղաքացիների համար
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում, որից առնվազն 1 տարին՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կամ կրիպտոակտիվների ուղղվածությամբ
- ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության լավ իմացություն
- Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության իմացություն
- Կրիպտոակտիվների ոլորտում ՓԼ/ԱՖ ռիսկերի վերաբերյալ իմացություն
- Բլոկչեյն գործարքների մոնիթորինգի գործիքներից օգտվելու հմտություն
- Բանկային գործի համապարփակ գիտելիքներ
- Ֆինանսական օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն
- Միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող ստանդարտների (FATF) մանրամասն իմացություն
- Ռիսկերի կառավարման գործնական գիտելիքներ
- Հայերենի ազատ տիրապետում
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Ինչպես նաև.
- Հաղորդակցման հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Որպես առավելություն կդիտվի
- CAMS, CCAS, CCI, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կամ կրիպտոակտիվների ոլորտում այլ հավաստագրերի առկայությունը
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն