Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ՀՀ արժութային, արժեթղթերի առաջնային և երկրորդային
շուկաներում իրականացված շրջանառության ծավալների և ձևավորված փոխարժեքների/գների և եկամտաբերությունների առկա միտումների վիճակագրական վերլուծություն, բացահայտել ամենամեծ գործոնները։
- Ամփոփել և մշակել ՀՀ ֆինանսական շուկաներում իրականացված գործառնությունների վերաբերյալ տվյալները:
- Ուսումնասիրել և վերլուծել ֆինանսական շուկայի տվյալների վերաբերյալ
վիճակագրության կազմման և հրապարակման միջազգային փորձը, ներկայացնել առաջարկություններ նոր մոտեցումների ներդրման մասով:
- Մասնակցել վիճակագրական պարբերականների և այլ հրապարակումների
վիճակագրական հավելվածների պատրաստման աշխատանքներին:
- Իրականացնել տվյալների վիզուալիզացիա, հաշվետվությունների, ինֆոգրաֆների և դեշբորդերի պատրաստում
- Իրականացնել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության վերաբերյալ բացարձակ և հարաբերական ցուցանիշների հաշվարկներ և վիճակագրական վերլուծություններ
- Իրականացնել տվյալների սեզոնային հարթեցում և սեզոնային հարթեցման մեթոդաբանության զարգացում
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության/ֆինանսների/վիճակագրության/տվյալագիտության կամ հարակից ոլորտներում
- Դրամավարկային և ֆինանսական վիճակագրության վերաբերյալ գիտելիք
- Հաշվապահական հաշվառման իմացություն
- Բանկային գործի իմացություն
- Ֆինանսական համակարգի օրենսդրության իմացություն
- Տնտեսական վիճակագրության իմացություն
- Մաթեմատիկական վիճակագրության իմացություն
- Մակրոտնտեսագիտության իմացություն
- Միկրոտնտեսագիտության իմացություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Տեխնիկական գիտելիքներ (R, Python, PowerBI, Matlab, EViews, Stata)
Ինչպես նաև
- Հաղորդակցման հմտություն
- Վերլուծելու ունակություն
- Ստեղծագործական մտածելակերպ
- Թիմում աշխատելու հմտություն
- Նախաձեռնողականություն
- Ճկունություն
- Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն