Աշխատանքային պարտականություններ
- Ուսումնասիրել տնտեսության տարբեր հատվածներից բխող ռիսկերը՝ մասնավորապես մասնավոր հատվածի պարտքից, օգտագործելով տարբեր վերլուծական, վիճակագրական, էկոնոմետրիկ գործիքներ և մոդելներ։
- Գնահատել վերջիններիս ազդեցությունը ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա։
- Պատրաստել ֆինանսական կայունության հաշվետվությունները, պարբերաբար վերանայել և թարմացնել հաշվետվության բովանդակությունը:
- Ուսումնասիրել միջազգային փորձը` ֆինանսական կայունության ապահովման և գնահատման համար կիրառվող մոտեցումները, քննարկել ՀՀ-ում դրանց կիրառման նպատակահարմարությունը, արդիականությունը:
- Ուսումնասիրել ԿԲ ռազմավարությամբ ամրագրված նախագծերը (մասնավորապես բանկերի վերակառուցման շրջանակ), ԿԲ այլ քաղաքականությունները (մասնավորապես՝ դրամավարկային քաղաքականությունը), գնահատել վերջինների ազդեցությունը ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության վրա։
- Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված լրացուցիչ աշխատանքներ (այդ թվում` նամակների պատրաստում, մամուլի համար նյութերի պատրաստում, սեմինարների անցկացնում) և արտածրագրային խնդիրներ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտության կամ մաթեմատիկայի ոլորտներում
- 3 տարվա աշխատանքային փորձառություն Ֆինանսական ոլորտում
- Մակրոտնտեսագիտության և Ֆինանսական ոլորտի վերաբերյալ խորացված գիտելիքներ
- Բանկային օրենսդրության և նորմատիվային դաշտի խորացված իմացություն
- Մոդելավորման, էկոնոմետրիկական ծրագրերի վերաբերյալ բազային գիտելիքներ և հմտություններ
- Ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքներ
- Հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի վարժ իմացություն
- Որոնման համակարգերի և տվյալների շտեմարանների հետ աշխատելու հմտություններ
Ինչպես նաև
- Տվյալների վերլուծության, միտումները ճանաչելու և համապարփակ եզրակացություններ անելու կարողություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բարդ մտքերը հստակ և հակիրճ փոխանցելու ունակությամբ
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն