Աշխատանքային պարտականություններ
  • Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների գործառնական և ՏՏ ռիսկերի համակարգերի նպատակային ստուգումներ և թեմատիկ ուսումնասիրություններ՝ հավաքագրելով և վերլուծելով անհրաժեշտ տեղեկատվությունը

  • Պատրաստել իրականացված ստուգումների հաշվետվություններ և ներկայացնել դրանք ղեկավարությանը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել հայտնաբերված խնդիրների և թերությունների շտկման ու վերացման վերաբերյալ

  • Գնահատել ֆինանսական կազմակերպությունների գործունեությունում գործառնական ռիսկի մակարդակը

  • Մասնակցել ֆինանսական համակարգի գործառնական ռիսկի գնահատման մեթոդաբանության, հարցաշարերի և ռիսկերի զսպման մեխանիզմների մշակմանը և կատարելագործմանը

  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ

Անհրաժեշտ հմտություններ
  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և/կամ ՏՏ ոլորտում

  • Գործառնական ռիսկերի կառավարման սկզբունքների և մեթոդների իմացություն

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման վերաբերյալ գիտելիքներ

  • Ֆինանսական համակարգի օրենսդրության և նորմատիվային դաշտի իմացություն

  • Բանկային գործի վերաբերյալ գիտելիքներ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության սկզբունքների իմացություն

  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի իմացություն

Ինչպես նաև.

  • Հաղորդակցման հմտություն 

  • Վերլուծելու ունակություն  

  • Ռազմավարական մտածելակերպ

  • Թիմում աշխատելու հմտություն 

  • Համագործակցելու ունակություն      

  • Բանակցելու ունակություն   

  • Նախաձեռնողականություն    

  • Ճկունություն    

  • Վճռականություն         

  • Պրոբլեմներ լուծելու ունակություն  

  • Արդյունքին և նպատակին հասնելու ուղղվածություն

Լրացուցիչ տեղեկություն

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն

Դիմել աշխատատեղին