Աշխատանքային պարտականություններ
- Իրականացնել ներքին և արտաքին ֆինանսական շուկաներում Ֆինանսական գործառնությունների հաշվառում և վերջնահաշվարկ
- Հաշվառել ստացված և տրամադրված վարկերը
- Իրականացնել թղթակցային հաշիվների կառավարում՝ հաշիվների մնացորդների համադրում, կարգավորում, սահմանաչափերի հսկում
- Կատարել ԿԲ սեփական և հաճախորդների արտերկիր վճարումները
- Իրականացնել առևտրի ֆինանսական գործիքների (ակրեդիտիվ, երաշխիք և այլն) սպասարկումն և հաշվառումը
- Կառավարել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հաշիվները
- Իրականացնել Ֆինանսական գործառնությունների հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Մասնակցել ԿԲ-ի գործառնությունների ավտոմատացման, նոր ծրագրերի և համակարգերի ներդրման և փորձարկման աշխատանքներին
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- 1-2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում
- Գիտելիքներ ֆինանսական գործիքների, վճարային համակարգերի, հաշվապահական հաշվառման վերաբերյալ
- Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի իմացություն
- Փողերի լվացան և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության իմացություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով անկաշկանդ շփվելու կարողություն
- Հայերենի գերազանց իմացություն
Ինչպես նաև.
- Վերլուծական մտածողություն
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Գործընկերների հետ տարբեր լեզուներով անկաշկանդ շփվելու ունակություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19)
Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն