Կենտրոնական բանկի նախագահը և նախագահի տեղակալը մասնակցել են Tbilisi Finance Summit 2025 համաժողովին

24.10.2025
img
2
img
2

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը հոկտեմբերի 22–23-ը Թբիլիսիում մասնակցել են Tbilisi Finance Summit 2025 համաժողովին։

Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարածաշրջանի կենտրոնական բանկերի ղեկավարներին, ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպությունների փորձագետներին՝ քննարկելու համաշխարհային և տարածաշրջանային ֆինանսական զարգացումները, մակրոտնտեսական մարտահրավերները և նորարարությունների դերը ֆինանսական ոլորտում։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Macroeconomic and Geopolitical Dialogue: Future Outlook» թեմայով պանելային քննարկմանը՝ անդրադառնալով գլոբալ մակրոտնտեսական միտումներին և տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարներին, իսկ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը «The Next Innovation Cycle in Financial Services» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել է Կենտրոնական բանկի կողմից իրականացվող թվային նորարարական նախաձեռնությունները, ֆինանսական տեխնոլոգիաների կիրառման ուղղությունները և դրանց դերը ֆինանսական ներառվածության խթանման գործում։

Համաժողովը կարևոր հարթակ է հանդիսացել փորձի փոխանակման, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և ֆինանսական համակարգերի կայուն զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման համար։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: