Սևակ Միքայելյանը՝ ԿԲ խորհրդի նոր անդամ
30.10.2026ՀՀ Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է ընտրել Սևակ Միքայելյանին։
Սևակ Միքայելյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ։ Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Մասնագիտական կրթությունը շարունակել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ինչպես նաև Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոցում։
Ունի ֆինանսական համակարգի կարգավորման, սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման ոլորտներում երկարամյա մասնագիտական փորձ։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում, աշխատել է որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, համագործակցել Համաշխարհային բանկի հետ։ Ներգրավված է եղել միջազգային մասնագիտական կառույցների, այդ թվում՝ Ֆինանսական ներգրավման միության (AFI) և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշխատանքներում։
Հեղինակել և համահեղինակել է գիտական հոդվածներ, հետազոտություններ և մասնագիտական հրապարակումներ։
Կենտրոնական բանկը շնորհավորում է պարոն Միքայելյանին և մաղթում հաջողություն նոր պատասխանատու առաքելության մեջ։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: