Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.75 տոկոս

06.05.2025

Մայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով:
 
Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։​

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: