Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական խորհրդի 28-րդ նիստի մասին

18.07.2025
img
4
img
4
img
4
img
4

Հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի' Արժութային քաղաքականության գծով խորհրդատվական խորհրդի 28-րդ նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ-պետություններում դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցերը, բանկային համակարգի կարգավորման և վերահսկողության ժամանակակից մոտեցումները, կիբեռանվտանգության ապահովման հնարավոր միջոցներն ու համագործակցության ուղղությունները։     

Կարևորվել է համագործակցությունը կենտրոնական (ազգային) բանկերի միջև, համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: