Հրապարակվել է դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը (նոյեմբեր, 2025թ.)

04.11.2025

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ պահել տոկոսադրույքը (տե՛ս Աղյուսակ 1): Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել ռիսկային սցենարները և պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ, որպեսզի երաշխավորի գների կայունության նպատակի՝ միջնաժամկետ  հորիզոնում 3 տոկոսի չափով գնաճի ապահովումը:

 Աղյուսակ 1. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ Խորհրդի անդամների քվեարկության ամփոփում (4 նոյեմբերի, 2025 թ.)

Խորհրդի անդամ

Որոշում

Արմեն Քթոյան

Թողնել անփոփոխ

Նարեկ Ղազարյան

Թողնել անփոփոխ

Լևոն Սահակյան

Թողնել անփոփոխ

Արտակ Մանուկյան

Թողնել անփոփոխ

Հովհաննես Խաչատրյան

Թողնել անփոփոխ

Արմեն Նուրբեկյան

Թողնել անփոփոխ

Մարտին Գալստյան

Թողնել անփոփոխ

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: