Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն առցանց մասնակցություն է ունեցել ԱՄՀ 13-րդ Վիճակագրական ֆորումին
25.11.2025Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը առցանց մասնակցություն է ունեցել ԱՄՀ 13-րդ Վիճակագրական ֆորումին: Ֆորումն այս տարի անդրադարձել է այնպիսի հարցերի, ինչպես գլոբալիզացիայի, թվայնացման և ֆինանսական նորարարությունների դերը միջազգային տնտեսական փոխգործակցությունների վերափոխման մեջ՝ դարձնելով դրանք համագործակցության և նոր գաղափարների ձևավորման հարթակ։
Մարտին Գալստյանը մասնակցել է նաև «Navigating Cross-border Policy Challenges in a Dynamic World - Emerging Data Gaps» թեմայով պանելային քննարկմանը, որտեղ անդրադարձ է եղել քաղաքականությամբ պայմանավորված առևտրային զարգացումներին, միջազգային ներդրումային ուղղությունների փոփոխություններին, կապիտալի հոսքերի փոխազդեցությանը ֆինանսական նորարարությունների և ապօրինի ֆինանսական հոսքերի հետ, ինչպես նաև աշխատանքային միգրացիային և դրամական փոխանցումներին։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: