ԱՄՀ-ն և Հայաստանը աշխատանքային մակարդակով համաձայնություն են ձեռք բերել Հայաստանի «Պահուստային ծրագրի» (SBA) երկրորդ վերանայման և «Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքի» (RSF) շրջանակներում նախատեսվող քաղաքականությունների վերաբերյալ
12.11.2026Պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հաստատման դեպքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ 18.4 մլն փոխառության հատուկ իրավունքին (ՓՀԻ) համարժեք ֆինանսավորում՝ շուրջ 25 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի ընդհանուր հասանելիությունը կհասնի 55.2 մլն ՓՀԻ-ի՝ շուրջ 75 մլն ԱՄՆ դոլար։ RSF-ի հաստատման դեպքում առաջիկա երկու տարիներին Հայաստանին հասանելի կլինի մինչև 193.2 մլն ՓՀԻ՝ շուրջ 262 մլն ԱՄՆ դոլար՝ չորս վերանայումների հաջող ավարտի պայմանով։
ԱՄՀ գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական աճը շարունակում է մնալ բարձր․ 2026 թվականին իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5.5%, իսկ տարեվերջին գնաճը՝ 4.8%։ Միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում է շուրջ 5% տնտեսական աճ։ Միևնույն ժամանակ, աշխարհաքաղաքական զարգացումները շարունակում են մնալ կարևոր ռիսկային գործոն։
Պահուստային ծրագիրը կշարունակի աջակցել մակրոտնտեսական կայունության պահպանմանը և կառուցվածքային բարեփոխումներին, իսկ Կայունության և դիմակայունության ֆինանսավորման գործիքը՝ կլիմայական փոփոխությունների և բնական աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացմանը։
ԱՄՀ գնահատմամբ՝ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ շահութաբեր՝ պահպանելով կապիտալի և իրացվելիության բարձր բուֆերներ։
Համաձայնությունները ենթակա են ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի քննարկումը նախատեսվում է դեկտեմբերին։
Կարդացեք ավելին:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: