Կապիտալի հակացիկլիկ շեմի որոշում

28.10.2025

 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 2025 թվականի հոկտեմբերի 21-ի նիստում որոշել է.

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1.75%-ի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: