Ամփոփիչ հանդիպում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ
28.09.2026Այսօր ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են առաքելության այցի հիմնական արդյունքները՝ անդրադառնալով մակրոտնտեսական իրավիճակին, առկա մարտահրավերներին և առաջիկա ժամանակահատվածի քաղաքականության ուղղություններին։
Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի շրջանակում սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքին՝ ընդգծելով ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանն ուղղված բարեփոխումների շարունակականությունը։
Ամփոփելով՝ կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ տնտեսական կայունության և ֆինանսական համակարգի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: