Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը

23.06.2026

Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը` հայերեն և անգլերեն տարբերակներով։

Պարբերականում ներկայացված են 2025 թվականին Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամները, դրանց տեխնիկական չափանիշները, դրամահատարանները, ինչպես նաև մրցանակների արժանացած հուշադրամների վերաբերյալ տեղեկությունները։

Հրատարակությունը նախատեսված է ինչպես դրամագիտությամբ հետաքրքրվողների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: