Տեղի է ունեցել ԱՄՀ առաքելության այցի բացման հանդիպումը
19.03.2026Մարտի 19-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել բացման հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության՝ Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին մակրոտնտեսական զարգացումները, տնտեսական հեռանկարները և հիմնական ռիսկերը, ինչպես նաև քաղաքականության հարցեր՝ ներառյալ դրամավարկային քաղաքականությունը, արտարժութային միջամտությունները և ֆինանսական հատվածի զարգացումները։
Կողմերն անդրադարձել են նաև ծրագրի շրջանակում նախատեսվող հիմնական բարեփոխումներին, այդ թվում՝ բանկերի կարգավորման, կապիտալի շուկայի զարգացման, ռիսկերի կառավարման, ինչպես նաև վճարային համակարգերի արդիականացման մասին։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: